Ասում են, թե Սահմանադրական դատարանի քիչ առաջ ընդունած որոշման ուրախալի լուրից «տխրել» են տարբեր կառույցների հաշվապահները, քանի որ ստիպված են լինելու նորից վերահաշվարկելու աշխատողների աշխատավարձերը: Իսկ հունվարից աշխատավարձը բարձրացնելու (որպես փոխհատուցում պարտադիր կուտակային կենսաթոշակի համար գանձվելիք գումարների) «կամք» ցուցաբերած գործատուները հայտնվել են «վատ վիճակում»: Բանն այն է, որ հայտարարելով աշխատավարձերի բարձրացման մասին, հիմա հեշտորեն չեն կարող հրաժարվել խոստացված բարձրացումից, քանի որ նախապես փաստել էին աշխատավարձ բարձրացնելու իրենց կարողականությունը: