▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սև և սպիտակ ոչխարները Charlie Hebdo-ում տեղի ունեցածում «հայկական հետք» են գտել...

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ցնցվեց ֆրանսիական "Charlie Hebdo" երգիծական շաբաթաթերթում տեղի ունեցած ահաբեկչությունից...Այն ժամանակ,երբ աշխարհի խոշորագույն և ազդեցիկ ԶԼՄ-ը մեկի մյուսի հետևից հաղորդում են այդ ահաբեկչության հովանանավորին՝ի դեմս Ալ-Ղաիդայի և կազմակերպիչների՝ եղբայրներ Քուաշիների,մեր արևելյան հարևանները չէին կարող իրենց ուրույն և ԱՊՈՒՇ կարծիքը չհայտնեին...Այդ ահաբեկչությունից երկու օր անց ազերիական ԶԼՄ-ից մի քանիսը, "Շերլոկ Հոլմսի" դերը ստանձնելով, ուզում են ապացուցել,որ այդ ահաբեկչության հետևում կանգնած են հայերը..Իսկ միակ "ապացույցն" այն է,որ "Charlie Hebdo"-ի աշխատակից՝ազգությամբ ՀԱՅ Մեթյու Մադենյանը այդ օրը թույլտվություն խնդրելով խմբագրից և չներկայանալով աշխատանքի՝ ՉԻ ՍՊԱՆՎԵԼ...Ու քանի որ խմբագրության միակ ազգությամբ հայ աշխատակիցը չի մահացել,ուրեմն ըստ ազերիների, նա տեղյակ է եղել ահաբեկչության մասին...Բաքվի "վերլուծաբանների" կարծիքով այս ամենի հետևում կարող է կանգնած լինել "աշխարհի հայությունը",ով ուզում է Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին սևացնել Եվրոպայում բնակվող ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻՆ...Բաքվում շատ լավ գիտակցում են,որ իրենց տգետ "վերլուծաբանների" կարծիքը այնքան անհիմն է,որ կարելի է խղճալ դրանց հեղինակներին..Բայց ազերիների համար կարևորը ԲԱՐԲԱՋԵԼՆ է...Իսկ թե դրանց ինչպես կարձագանքեն՝դա արդեն իրենց այլևս չի հետաքրքրում...Կարևորը՝իրենք իրենցը ասել են...Չեմ զլանա Բաքվին հիշեցնել,որ հայերը ՄԻՇՏ էլ լավ հարաբերություններ են ունեցել և ՈՒՆԵՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ հետ և ազեր-կոյունլուներին կամ թուրքերին "վնասելու" համար կարիք չունեն բոլոր մահմեդականներին մեկ "արշինով չափել" և բոլորին վնասել...Բաքուն լավ կլինի հիշի,թե մեկ ամիս առաջ իրեն Կովկասի ԲՈԼՈՐ մահմեդականների առաջնորդ հռչակած Ալլահշուքյուր Փաշազադեն իր ելույթներից մեկում մեղադրել էր "Քրիստոնյա Եվրոպային" հակամահմեդական գործունեության մեջ...Հիշեցնեմ,որ Արցախյան գոյամարտի ժամանակ ազեր-կոյունլուները մեծ հաճույքով համագործակցում էին մահմեդական տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ,իսկ վերջին երեք տարում Սիրիայում և Իրաքում զոհված ազերի ահբեկիչների անունները չեն պակասում ԶԼՄ-ի էջերից...
Հ.Գ.

Բարբաջելով հայկական "ահաբեկչության" մասին`ազեր-կոյունլուները փորձում են թաքցնել իրենց ակտիվ համագործակցությունը Ալ-Ղաիդայի,Մահմեդական Եղբայրների,Բոզ Գուրտի,Կովկասյան Իմարատի,Թալիբանի,ԻՊ-ի և այլ մահմեդական ահաբեկչական կազմակերպությունների հետ,որոնց բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանակին և ԱՅԺՄ շատ հարմարավետ հաստատվել էին Բաքվում և հենց այնտեղից էին ղեկավարում խոշոր ահաբեկչական գործողությունները Տանզանիայում,Քենիայում(1998թ.), ԱՄՆ-ում (2001թ.) և այլն...

 

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին