▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արցախում ոչնչացվել է Ադրբեջանի հերոս, գնդապետ Շուքյուր Աշիմովը

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մահացել է Մեծ Մասրիկի հրետակոծությունից վիրավորված 52-ամյա բնակիչը. Գնել Սանոսյան

Հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը հետ են շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի. . .

Հայկական կողմն ունի ևս 26 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում տեղակայմանը

Կազմել եմ իմ ջոկատը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր.Սուրիկ Խաչատրյան

Փաստ է, որ Սումգայիթում, ապա ԼՂ-ում դաժան հանցագործություններ կատարվեցին հայ ժողովրդի դեմ․ Պուտին

Վլադիմիր Պուտինը խոսել է Ղրիմի և Արցախի կարգավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով․Վլադիմիր Պուտին

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթարը». ՊԲ

«Իրանը մեծ թվով զինտեխնիկա է մոտեցնում սահմանին». Աշոտ Սարգսյան

ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր եւ Ջիվանի գյուղերի մատույցներում.. . .

«Դուք անգամ մատ չեք շարժել»․ Թանկյանը դիմել է ԱՄՆ-ի առաջնորդներին

Մոսկվան շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը. . .

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

«Իմ պապան դեմք ա» շարքից․ Գևորգ Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել

Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխվել

Հայկական կողմն ունի ևս 40 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ամուսնական զույգի հետ . . .

Ինչպե՞ս է թշնամին թաքցնում իր կորուստները

Արցախյան օրակարգ. Աստված և պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում

Մենք դեռ համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Պեսկով

Ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի. . .

Անդրանիկ Փիլոյանին շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի կոչում

Երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգև սրբազան

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչ և վերջ ու դա եղավ քո կյանքի գնով, Ալեն․ Աննա Հակոբյան

Եվրոմիությունը Վրաստանին հանել է անվտանգ երկրների ցանկից

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում

Մեր տղերքի վճռորոշ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել՝ թողնելով զոհեր ու զրահատեխնիկա

Կոչ ենք անում ըմբռնում ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ Թուրքիայից ներկրված ապրանքների. . .

Մեծ գործ է կատարվում, հպարտ եմ, որ հայ եմ․ Արծրուն Հովհաննիսյանի ուղիղ եթերը

Ադրբեջանական տեսանյութից հայտնի Ազնիվն, իսկապես, գերեվարվել է. ԱԱԾ-ն հաստատում է

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական. . .

Իմ վիրավոր հերոսը հասավ ինձ. մենք հաղթելու ենք և վերջ. Ալինա Մարտիրոսյան

Արայիկ Հարությունյանի տեսաուղերձ-կոչն առաջնագծից

Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ` նոր շարժման՝ #50PLUS-ի մասին

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը

Ծննդյանս օրվա լավագույն նվերը . Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ. . .

Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան

Պետք է Վրաստանին բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և. . .

Տղամարդու նման մի անգամ կանգնեք, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն

1 օրում կորոնավիրուսի 2306 նոր դեպք է հաստատվել

Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը. ՊԲ-ի նոր տեսանյութը

Կոչ եմ անում ինձ հետ զինվորագրվել. Արագածոտնի մարզպետ

Արծրուն Հովհաննիսյանն՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Աննա Հակոբյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը

«Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի». Արթուր Ութմազյան

Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ Մարությանը

Սեդրակյանների «հալալ քրտինքով» ձեռք բերված տներն ու հողերը

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 8-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առիթով։

/filemanager/uploads/2020/09/week-3/Toxmaxi_Mher.jpg

Ըստ ՔԿ-ի՝ Սեդրակյանը, 1999-2008 թվականներին Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ» զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12,035.5 քմ հողատարածքը օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից:

Դեռևս այս տարվա մայիսին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Սեդրակյանը, անդրադառնալով «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունմանը, նշել էր, որ չունի որևէ մտահոգություն դրա հետ կապված։

«Չունեմ, ինչի՞ պիտի ունենամ, իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն, էդ լճի կողքը, որ, իբր, մի հսկա առանձնատուն էին նկարել-գցել․ դա չի իմ տունը, հետևում համեստ, մեկհարկանի տուն է»,- ասել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել, թե պաշտոնապես ինչ անշարժ գույք ունի նախկին պատգամավորը։

Սեդրակյանների անշարժ գույքը

Մհեր Սեդրակյանը մոտ երկու տասնամյակ զբաղեցրել է պետական պաշտոններ։ Ինչպես նշել ենք վերևում, 1999-2008 թվականներին նա եղել է Էրեբունու թաղապետը, իսկ 1995-1999 և 2012-2017 թվականներին՝ ԱԺ պատգամավոր։ Երկու անգամն էլ նա ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, բայց եթե առաջին անգամ (1995-ին) որպես անկուսակցական, ապա 2012-ին Սեդրակյանն արդեն ՀՀԿ անդամ էր։

Սեդրակյանը՝ որպես պատգամավոր, պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2017 թվականին ներկայացրել էր պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր, որում նշել էր մեկ բնակելի տուն, մեկ միավոր հողամաս և մեկ բնակարան։ Այժմ, ըստ կադաստրի կոմիտեի տրամադրած փաստաթղթերի, Մհեր Սեդրակյանի անունով է գրանցված միայն մեկ բնակարան և մեկ բնակելի տուն՝ Էրեբունիում։

Սեդրակյանի խոշոր սեփականատեր որդին

Սակայն հատկապես տպավորիչ է Մհեր Սեդրակյանի 37-ամյա որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունով գրանցված անշարժ գույքի ցանկը։ Նրան կարելի է խոշոր սեփականատեր համարել։ Դավիթը ևս զբաղեցրել է համայնքային պաշտոններ՝ 2006-2007թթ. եղել է Էրեբունի համայնքի ղեկավարի, այսինքն՝ հոր խորհրդականը, իսկ 2007-2009 թթ.՝ Էրեբունու թաղապետի տեղակալ: 2013-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ՝ ՀՀԿ-ից, իսկ 2014-ի օգոստոսին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ և պաշտոնավարել է մինչ 2017թ. փետրվարը։

Դավիթ Սեդրակյանը 2014-ին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում հայտարարագրել էր 13 միավոր անշարժ գույք, այդ թվում՝ 9 հողամաս, 3 հասարակական շինություն և 1 արտադրական շինություն։ Երեք տարի անց՝ 2017 թվականին ներկայացված պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում Սեդրակյանի անշարժ գույքի ցանկը շեշտակի ավելացել էր, նա հայտարարագրել էր 20 միավոր անշարժ գույք։ Այդ թվում՝ 12 միավոր հողամաս, 3 հասարակական շինություն, 2 արտադրական շինություն և 3 բնակարան։ Այսինքն, իր պաշտոնը զբաղեցնելու երեք տարիներին Դավիթ Սեդրակյանը հասցրել է իր ունեցվածքին ավելացնել 3 հողամաս, 1 արտադրական շինություն և 3 բնակարան։

Այժմ, ըստ Կադաստրի կոմիտեի, նրան է պատկանում 12 առանձնատուն կամ շինություն, որից 10-ը՝ Էրեբունիում, 1-ը՝ Շենգավիթում և 1-ը՝ Զովունի գյուղում։ Էրեբունիում Սեդրակյանն ունի և Եկմալյան փողոց 1/1 շենքը: Էրեբունիում Սեդրակյանն ունի ևս մեկ հողամաս՝ կառուցապատման իրավունքով։ Երևանի կենտրոնում՝ Եկմալյան փողոցի 1/1 նորակառույց շենքում, Դավիթ Սեդրակյանի անունով է գրանցված 3 բնակարան, 7 ավտոկայանատեղի, 5 խորդանոց և 1 տարածք։

Մհեր Սեդրակյանի որդուն է պատկանում նաև Ծաղկաձորում գտնվող վարչական մեկ շենք, որը, ըստ «Հետքի», նա դեռ 2013-ին նվեր է ստացել ոմն Էդգար Կառլենի Նահապետյանից:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին