▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սէֆիլյանը լուծման 3-րդ տարբերակ է առաջարկել և պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ

ArmLur.am-ը գրում է. Մեզ   հայտնի դարձավ, որ երեկ Ժիրայր Սէֆիլյանի հետ հանդիպում է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` հավելելով, որ Սէֆիլյանի հետ զրուցել են երեկվանից մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին: Մեր զրուցակցի փոխանցմամբ` Ժիրայր Սէֆիլյանն ամբողջությամբ տիրապետում է տիրող իրավիճակին.

 «Ես երեկ երեկոյան հանդիպել եմ Ժիրայր Սէֆիլյանի հետ, նա ամբողջությամբ տեղեկացված է բոլոր զարգացումներից: Սէֆիլյանի կեցվածքը այն է, որ պետք է կանխել արնահեղությունը: Նա դրա համար պատրաստ է ամենաբարձր մակարդակով հանդիպումներ ունենալ` խաղաղ կարգավորման տարբերակն առաջարկելով: Երբ կլինեն այդ բանակցությունները դեմ առ դեմ ամենաբարձր մակարդակով, այդ ժամանակ էլ պարզ կլինի լուծումը»:

Մեր հարցին` ինչ ասել է ամենաբարձր մակարդակ, Ենիգոմշյանը պարզաբանեց. «Պատրաստ է ներառյալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում ունենալ»:

Մեր հարցին` կա՞ արձագանք իշխանության կողմից, Ենիգոմշյանը բացասական պատասխան տվեց. «Երեկ հանդիպել եմ նաև զորամասում գտնվող խմբի տղաների հետ: Հանգուցալուծումը չեմ ուզում կանխատեսել, քանի որ Սէֆիլյանի կողմից նման առաջարկ կա, չեմ ուզում միջամտել»: 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին