▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԵԼԵՆԱ ԳՈՄԵՍԸ իրականացրել է ՔԱՂՑԿԵՂՈՎ ՏԱՌԱՊՈՂ 10-ամյա աղջնակի երազանքը

Ամերիկյան շոու-բիզնեսի երիտասարդ աստղ Սելենա Գոմեսը իրականացրել է  ուղեղի քաղցկեղով տառապող 10-ամյա Ֆրեյլի Գիլմորի երազանքը: Աղջնակի երազանքն էր ժամանակ անցկացնել Սելենա Գոմսեի հետ,  ինչը առանց վարանելու ընդունվել է Սելենայի կողմից:  Սելենան և Ֆրեյլին հանդիպել են Նյու Յորքի Serendipity ռեստորանում և շոկոլադե պուդինգ վայելել: Հանդիպումը տեղի է ունեցել «Բարի լույս, Ամերիկա»  հաղորդման շրջանակներում:  Երեխան տեսնելով Սելենային այնքան է հուզվել , որ արտասվել է ուրախությունից:

«Սա, երևի, ամենահաճելի պահերից մեկն է իմ աշխատանքում: Ես երջանիկ եմ, որ  կարող եմ այս փոքրիկ քայլով երջանկացնել մարդկանց: Շնորհակալ եմ աստծուց , որ այսպիսի հնարավորություն ունեմ», - ասել է Ջասթին Բիբերի աստեղային ընկերուհի Սելենա Գոմեսը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին