▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՍԵՆՍԱՑԻՈՆ» վերնագրերն ազգային անվտանգությունը մղել են երկրորդ պլան

Հետևելով այսօրվա լրահոսին՝ ևս մեկ անգամ հանգեցի այն համոզմանը , որ մեր երկրում լրագրողական հմտությունները բավականին խղճուկ վիճակում են գտնվում (բացառություններ միշտ էլ կան):
Դեզինֆորմացիան-դեզինֆորմացիայի հետևից, ադրբեջանա-հայկական սահմանագծի և վերջինիս հետ կապված դեպքերի և իրադարձությունների մասով:

Ինֆորմացիոն պատերազմի մասին բոլորն են տեղյակ, սակայն չգիտես ինչու ուշադրություն չեն դարձնում:

Եթե չճանաչեի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսական կազմի մեծ մասին, ոլորտով զբաղվող մասնագետներին գուցե և մեղադրեի: 

Սակայն պատճառները ԿՈՄԵՐՑԻՈՆ են, որն ավելի վտանգավոր է: Այսօր հասարակությանը հրամցնում են այնպիսի ինֆորմացիայով որոնք ունեն «ՍԵՆՍԱՑԻՈՆ» վերնագրեր կամ բովանդակություն, ճշմարտությունը ու ազգային անվտանգությունը մղվել են երկրորդ պլան: 

Հ.Գ. Իմ կարծիքով այս հարցի լուծման համար անհրաժեշտ է պետական մոտեցում

Զորիկ Հանիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին