▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեփական հողը Ադրբեջանին հանձնած սյունեցին ասում է՝ «Քյարքիի մասին թող արարատցիները մտածեն». հասկանում ե՞ք ողբերգության խորությունը»

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իր սեփական հողը Ադրբեջանին հանձնած սյունեցին Տիգրանաշենի մասին ասում է.

«քյարքիի մասին թող արարատցիները մտածեն»:

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-2/Artur_Xazinyan.jpg

Թշնամու ուղիղ կրակի տակ գտնվող արարատցին (Երասխի բնակիչը) ասում է.

«մենք բոլորս փաշինյան ենք, ինքը արդար ու լավ կառավարիչա»:

Հասկանում ե՞ք ազգային ողբերգության խորությունը, մասշտաբը, գիտակցում ե՞ք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից, ատում է ազգը, պատրաստ է կզել թուրքի առաջ, լիզել թուրքի կոշիկները՝ մենակ թե պետություն չունենա, չծառայի այդ պետությանը, պատրաստ է ձայն տալ դավաճաններին, միայն թե «նախկինները» չվերադառնան:

Չգիտեմ, այս ֆենոմենը նոր է, թե՞ եղել է պետություն կորցրած ու քոչվոր թափառական դարձած ազգերի մոտ:

Բայց այն, որ մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որ հաստատված ու ապացուցված դավաճանին նորից տվել ենք իշխանություն, դա փաստ է . . .»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին