▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեպտեմբերյան բախումները մեզ ապագայում կապահովագրեն մեծ խնդիրներից»․ Ալիև

«Տարվա ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ կարևոր իրադարձություններ: Մեզ ստիպեցին ռազմական գործողություն իրականացնել ադրբեջանա-հայկական սահմանին: Այս ռազմական գործողության արդյունքում մեր պատմական քաղաքներն (նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզում գտնվող քաղաքները - խմբ․) այսօր արդեն վիզուալ տեսանելիության գոտում են»։

Այս մասին հայտարարել է Ադրբեւանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ասել է, թե իբր ադբեջանցի զինվորականներն արդեն Սևանա լճի ափին են։

 «Նախ, կարծում եմ, որ դա արդարացի է: Երկրորդ՝ սեպտեմբերյան բախումները մեզ ապագայում կապահովագրեն մեծ խնդիրներից,- ասել է Ալիևը։

Նա այս անգամ էլ զերծ չի մնացել հայատյաց հայտարարություններից՝ պնդելով, թե «Հայաստանում նորմալ մտածողությամբ մարդ գործնականում չի մնացել»։

«Նրանք կրկին հույս ունեն, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը կգա և կկռվի մեզ հետ, և նրանք, ինչպես միշտ թաքնվելով այս կամ այն ​​հովանավորի թիկունքում, նորից կիրականացնեն մեր դեմ ուղղված իրենց նենգ ծրագրերը»,- նշել է պետության ղեկավարը։

Ալիևը խոստովանել է, որ իր նախաձեռնությամբ են սեպտեմբերին ադրբեջանական զորքերն օկուպացրել հայկական տարածքները. «Սրանից ապահովագրվելու համար մենք անպայման պետք է գրավեինք ավելի բարենպաստ դիրքեր ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով, և մենք դրան հասել ենք»,- ասել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին