Իրանը սեքսուալ հեղափոխության շեմին է: Գրում է Foreign Policy ամսագիրը ՝Իրանում նախագահական ընտրություններին ընդառաջ իր «Էրոտիկ հանրապետություն» անդրադարձում հարց բարձրացնելով. թե արդյոք այդ հեղափոխությունը կտապալի ռեժիմը:
Իրան ասելիս մենք պատկերացնում ենք այաթոլաներ, կրոնական մոլեռանդություն, գլխաշորով կանանց, բայց ոչ հաստատ սեքսուալ հեղափոխություն: Վերջին 30 տարիներին, իրականում երկրում արմատական սոցիալական և մշակութային տրանսֆորմացիա է տեղի ունեցել: Հավաստում է Foreign Policy -ն:
Սեքսուալ հեղափոխության նախադրյալների առումով ամեն ինչ այնքան է փոխվել, որ իրանական սփյուռքի ներկայացուցիչները ապշում են՝ հայրենիք այցելելով: Նրանք գտնում են, որ այդ առումով Իրանը շարժվում է անգամ ԱՄՆ-ի և ՄԲ-ի հետքերով:
Վերջին 20 տարիներում ծավալվել է ընդհատակյա սեքս ոլորտը: Եթե 1990- ականներին քաղաքներում և մանավանդ Թեհրանում մարմնավաճառներին ստիպում էին ընդհատակում աշխատել ապա այժմ սեքս ոլորտի աշխատակիցները այլևս «անտեսանելի» չեն. շատ քաղաքներում նրանք կանգնում և աշխատում են կոնկրետ փողոցներում: 10 տարի առաջ միայն Թեհրանում 85 000 մարմնավաճառ էր հաշվվում: Այսօր իրանցի մարմնավաճառների 10-12 տոկոսը ամուսնացած է: Սա զարմանալի է, եթե հաշվի ենք առնում, որ Իրանում դաժանորեն պատժում են արտամուսնական սեքսի համար:
Սակայն ավելի զարմանալի է այն, որ Իրանում ոչ բոլոր մարմնավաճառներն են կանայք: Միջին տարիքի հարուստ, ինչպես նաև՝ երիտասարդ և կրթված կանայք օգտվում են տղամարդ մարմնավաճառների ծառայություններից:
Սեքսի հանդեպ վերաբերմունքի փոփոխության պատճառներ են նշվում տնտեսական գործոնները, ուրբանիզացիան, հեռահաղորդակցության նոր միջոցները, բարձրագույն կրթությամբ իգական բնակչության ի հայտ գալը: Նույն գործոնները դեր ունեն նաև տարածաշրջանի այլ երկրներում:
1979-ին իշխանության գալով՝ այաթոլաները փորձեցին «կոլեկտիվ բարոյականության» պետություն ստեղծել, սակայն իսլամական իրավունքը չի կարգավորում անձնական կյանքը, և այժմ՝ 34 տարի անց, այաթոլաները չեն կարողացել ուտոպիստական պետություն ստեղծել: Իսկ «ռեժիմը» պայքարում է քաղաքական և տնտեսական ճգնաժամերի դեմ:
Այս անհարմար ճշմարտությունը չի կորել Իրանի երիտասարդների շրջանում, որոնց մոտ փոփոխվող սեռական սովորույթները պասիվ դիմադրության ձև են դարձել: Դանդաղ բայց հաստատուն քայլերով Իրանի սեքսուալ հեղափոխությունը հյուծում է գաղափարախոսական ջանքերը:
Իրանը սեքսուալ հեղափոխության շեմին է: Գրում է Foreign Policy ամսագիրը, Իրանում նախագահական ընտրություններին ընդառաջ իր «Իրանի Էրոտիկ հանրապետությունը» անդրադարձում հարց բարձրացնելով. թե արդյո՞ք այդ հեղափոխությունը կտապալի ռեժիմը:
Իրան ասելիս մենք պատկերացնում ենք այաթոլաներ, կրոնական մոլեռանդություն, գլխաշորով կանանց, բայց ոչ հաստատ սեքսուալ հեղափոխություն: Վերջին 30 տարիներին, իրականում երկրում արմատական սոցիալական և մշակութային տրանսֆորմացիա է տեղի ունեցել: Հավաստում է ամսագիրը:
Ընդհատակյա սեքս ոլորտը վերջին 20 տարիներն բուռն ծաղկում է ապրել՝ մեծացնելով ծավալները: Եթե 1990- ականներին քաղաքներում և մանավանդ Թեհրանում մարմնավաճառներին ստիպում էին ընդհատակում աշխատել ապա այժմ սեքս ոլորտի աշխատակիցները այլևս «անտեսանելի» չեն. շատ քաղաքներում նրանք կանգնում և աշխատում են կոնկրետ փողոցներում: 10 տարի առաջ միայն Թեհրանում 85 000 մարմնավաճառ էր հաշվվում: Այսօր իրանցի մարմնավաճառների 10-12 տոկոսը ամուսնացած է: Սա շատ զարմանալի է, եթե հաշվի ենք առնում, որ Իրանում դաժանորեն պատժում են արտամուսնական սեքսի համար:
Սակայն ավելի զարմանալի է այն, որ Իրանում ոչ բոլոր մարմնավաճառներն են կանայք: Միջին տարիքի հարուստ, ինչպես նաև՝ երիտասարդ և կրթված կանայք օգտվում են տղամարդ մարմնավաճառների ծառայություններից:Սեքսի հանդեպ վերաբերմունքի փոփոխության պատճառներ են նշվում տնտեսական գործոնները, ուրբանիզացիան, հեռահաղորդակցության նոր միջոցները, բարձրագույն կրթությամբ իգական բնակչության ի հայտ գալը: Նույն գործոնները դեր ունեն նաև տարածաշրջանի այլ երկրներում:
1979-ին իշխանության գալով՝ այաթոլաները փորձեցին «կոլեկտիվ բարոյականության» պետություն ստեղծել, սակայն իսլամական իրավունքը չի կարգավորում անձնական կյանքը, և այժմ՝ 34 տարի անց, այաթոլաները չեն կարողացել ուտոպիստական պետություն ստեղծել: Իսկ «ռեժիմը» պայքարում է քաղաքական և տնտեսական ճգնաժամերի դեմ:
Այս անհարմար ճշմարտությունը չի կորել Իրանի երիտասարդների շրջանում, որոնց մոտ փոփոխվող սեռական սովորույթները պասիվ դիմադրության ձև են դարձել: Դանդաղ բայց հաստատուն քայլերով Իրանի սեքսուալ հեղափոխությունը հյուծում է գաղափարախոսական ջանքերը: