▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը. ՈւՂԻՂ

 

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցութուններից առաջ  Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, որ տեղյակ է բոլոր մտահոգություններին՝ կապված հանդիօման հետ ու նշել է, որ բանակցություններում քննարկելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: 
Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրել է այսօրվա անելիքները:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցութուններից առաջ  Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, որ տեղյակ է բոլոր մտահոգություններին՝ կապված հանդիօման հետ ու նշել է, որ բանակցություններում քննարկելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրել է այսօրվա անելիքները:

«Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեեւ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել»,-«Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաինյանի հետ հանդիպման սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

 «Ես կարծում եմ թյուրըմբռնում կա, երբ ես խոսել եմ պարոն Սարգսյանի հետ, ես շատ հստակ արձանագրել եմ, որ խոսքը ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին է: Ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության անցնցում փոխանցելու պայմանները, հետեւաբար ձեզ կոչ եմ անում  երկխոսություն տերմինը չօգտագործել»,-արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:

«Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է միայն ձեզ եւս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է, ընտրեք»,-ասել է ՀՀ վարչապետը՝ նկատելով, որ սա բանակցություն չէ, երկխոսություն չէ, ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին:

«Պարոն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինի: Մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել սպառնալիքների տոնով խոսել, ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրախպետությունում իրավիճակը: Իրավիճակը Հայաստանում այնպիսին չէ ինչ-ես 10-15 օր առաջ, իրավիճակը ՀՀ-ում փոխվել է, դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են: Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»,-ասել է Փաշինյանը, որից հետո Սերժ Սարգսյանն անմիջապես հետևյալ կերպ է արձագանքել. «Ժողովրդի անունից՝ 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու եւ ես այլեւս ցանկություն չունեմ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն: Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետեւություն արեք»:

Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:

Ուղիղ միացումներն՝ Ազատություն ռադիոկայանի և Ա1plus-ի

 

Նշենք, որ Սարգսյան-Փաշինյան բանակցությունների մասին հայտարարոթյուն էր տարածել Սերժ Սարգսյանը, որը ներկայացնում ենք ստորև. 

Թարմ են հիշողությունները, երբ 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում ըստ կեղծված պաշտոնական տվյալների, ստացել էր Հայաստանի Հանրապետության շուրջ կես միլիոն քաղաքացիների քվեն, իսկ իրականում ընտրողների շուրջ 80%-ի քվեն։

Սակայն, Սերժ Սարգսյանը, կրկին կեղծելով ընտրությունների արդյունքները, իրեն հռչակել էր որպես Հայաստանի Հանրապետության  նախագահ։

Այս փաստի արձանագրումից հետո բարձրացավ ժողովրդի արդար ցասման ալիքը, որի հիմքով էլ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Բաղրամյան 26՝ բանակցելու Սերժ Սարգսյանի հետ։ Որո՞նք էին բանակցությունների բովանդակությունն ու նպատակը, այդպես էլ ժողովրդին չպարզաբանվեց։ Բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում, որի վերաբերյալ ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը հանրությանը ճշմարիտ, համապարփակ տեղեկատվություն չեն տրամադրել։ Հանրությանն այդ բանակցությունների վերաբերյալ հայտնի են միայն մի քանի հայտարարություններ։

Արդյունքը եղավ 2013 թվականի ժողովրդական արդար ցասման «զադնի դնելը»։

 

Այժմ, 5 տարի անց, կրկին ժողովրդական արդար ցասման հիման վրա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ոչ թե ընդդիմություն-իշխանություն բանակցության հարց է, ոչ թե անձերի խնդիր է, այլ ազգային ազատագրական շարժման կարևոր փուլ, որտեղ ամբողջական հայ ազգը որպես քաղաքական սուբյեկտ կարգավիճակ չունի։

Անհերքելի է, որ ժողովրդավարությունը պահանջում է ընդդիմության և իշխանության կողմից, ժողովրդական արդար ցասման ալիքի առիթի դեպքում, բանակցությունների հրապարակայնություն և թափանցիկություն։ Իսկ այսօրվա իրողության դեպքում՝ առավել ևս, որի միակ եղանակը կարող է և պետք է լինի հանդիպում-բանակցություններ ուղիղ եթերով։

Հ.Գ.

Անհասկանալի և անթույլատրելի է ժողովրդի հետ խաղաղ ընդվզման գործողության ժամի հետաձգումը Սերժ Սարգսյանին հանդիպելու համար։

 

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին