Սերժ Սարգսյանը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն օրակարգում չկա։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ո՞վ է ասում, որ պետք է համագումար լինի: Կուսակցության հերթական համագումարը մյուս տարի է, արտահերթի մասին խոսք էլ չկա: Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է։ Մենք ենք ընտրել նրան համագումարում։ Նա ունի ասելիք և անելիք»,– ասաց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը, անդրադառնալով նոր ԱԺ-ին, հայտարարեց, որ իրենց կուսակիցների համար ՔՊ-ն ստեղծեց երկու նոր հանձնաժողով: «Տարբերություն չկա, դա իրենց կուսակիցներն են, որովհետեւ սա առանց ընդդիմության խորհրդարան է»: