▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը դեռևս 2007-ին գիտեր, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին

Armlur.am-ը գրում է. ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին բավականին հետաքրքիր զեկուցագիր է կազմել 2007թ. փետրվարի 16-ին այնժամ ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Ջիմ ՄաքԴուգալի հանդիպման կապակցությամբ: «Վիկիլիքսի» շնորհիվ պարզվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի ռազմական հնարավորությունները` Ադրբեջանի հետ համեմատությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի չեզոքությունը ԼՂ հակամարտության նկատմամբ: Չեն շրջանցվել նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները:

Այսպես՝ Սերժ Սարգսյանը իրեն հարազատ ոճով շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին` շարունակական ու ամուր դարձած հայ-ամերիկյան գործակցության համար: Սարգսյանը շեշտել է, որ տարիներ առաջ ոչ ոք չէր հավատա, որ Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ նման բարձր մակարդակի հարաբերությունները հնարավոր են: Սարգսյանն արտահայտել է համոզմունք, որ ՀՀ Պնախարարությունը շարունակելու է կարեւորագույն ռազմական վերափոխումները` վերջնական նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի զինված ուժերի որակը:

Նա որպես օրինակ հիշատակել է Իրաքում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական կոնտիգենտը` պատմելով նաեւ իր այցի մասին: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Իրաք կատարած այցելության ժամանակ համոզվել է, թե ինչքան մեծանշանակ է արհեստավարժ եւ ունակ զինված ուժեր ունենալը: 2007թ. դառնալով վարչապետ, իսկ 2008-ից առ այսօր աշխատելով որպես նախագահ` Սերժ Սարգսյանը ավելի լայն հնարավորություններ ուներ նպաստելու հայկական բանակի պրոֆեսիոնալացմանը:

Սակայն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ սահմաններում կանգնած են 18-20 տարեկան, կարելի է ասել, անփորձ երիտասարդները: Իհարկե, դյուրին է դպրոցական նստարանից նոր ելած 18 տարեկան երիտասարդին, ընտանիքից կտրելով, տանել դիրքեր ու երկու տարի հետո վերադարձնել` որպես հերոս կամ հաշմանդամ: Այսպիսի սովետական ժամկետանց ավանդույթների շարունակումը ջանք չի պահանջում, մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելը բարդ գործ է, ինչի ժամանակը, իհարկե, իշխանությունները չունեն:

Ինչեւէ, տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցության խնդրին անդրադառնալիս Սերժ Սարգսյանն այնքան էլ լավատես չի եղել: Նրա տպավորությամբ` Հարավային Կովկասն այլեւս նախկին անվտանգ երկրամասը չէ, եւ ի հեճուկս արեւմուտքի միջնորդական առաքելության` Արցախում ռազմական գործողությունների վտանգն իսկապես մեծ է: Սարգսյանը նախագահ հռչակվելուց ընդամենը մեկ տարի առաջ նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանները հազիվ թե բացվեն մոտ ապագայում: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին