▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինի նախաձեռնությամբ:
Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը:
ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին