«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ ներսում շարունակվում են դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ ակտիվ քննարկումները: ՀՀԿ ներկայացուցիչների մեծ մասի համար գրանցված արդյունքն անակնկալ է եղել, քանի որ մինչեւ վերջին պահը նրանք վստահ են եղել` ստանալու են անհրաժեշտ 5 տոկոս ձայնը:
Եվ չնայած կուսակցության ներսում չեն հավատում, որ իրենք այդքան քիչ ձայն են հավաքել, կասկածներ ունեն, որ որոշ տեղամասերում միգուցե իրենց քվեներն անվավեր են դարձրել, սակայն չունեն կոնկրետ փաստեր եւ վերջնական որոշում են կայացրել ընտրության արդյունքները չբողոքարկելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը ժամանակավորապես առկախված է. կուսակցության ներսում քննարկումների արդյունքում որոշել են, որ այս փուլում միայն Սերժ Սարգսյանը կարող է այս իրավիճակում գլուխ հանել եւ հիմնական կորիզը պահել կուսակցությունում: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: