▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը մասնակցելու է ԲՀԿ-ական պատգամավորի դստեր հարսանիքին. «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է, որ մինչեւ պատգամավոր դառնալը բոլոր ԲՀԿ-ականները «հրաժարիմքների» դիմումներ են գրել, ու արդեն իսկ ԲՀԿ-ից դուրս եկած Դավիթ Քոչարյանը հիմա 2 օրինակից դիմում ունի, ու ինքն է որոշողը, թե որ դիմումն է ուժի մեջ:

«ԲՀԿ-ում փորձում են կանխել վատ օրինակը, սակայն, մեր տեղեկություններով, եթե Ծառուկյանը չանի սպասված հայտարարությունը, վատ օրինակը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել ԲՀԿ-ում: Այս օրերին Ծառուկյանը գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, բացի Վահե Հովհաննիսյանից եւ Աբրահամ Մանուկյանից. վերջինիս հետ ընդամենը կազմակերպչական հարցերով:

Ի դեպ, ապրիլի 29-ին տեղի կունենա սպասված հարսանիքը` Ներսիկ Նազարյանի եւ Աբրահամ Մանուկյանի երեխաների: Այն ոչ թե «Փարավոնում», այլ «Ֆլորենցիայում» են անելու, ներկա  կլինի նաեւ Սերժ Սարգսյանը»,-գրում է թերթը:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին