«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ՀՀԿ-ականների՝ կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը բողոքել է կառավարության կազմում ՀՅԴ-ականների աշխատանքից, նախագահ Սերժ Սարգսյանը, իմիջիայլոց, ասել է, թե առաջիկայում չի բացառվում, որ կառավարության կուսակցական կազմն ընդլայնվի, եւ դրանում ներկայացված լինի նաեւ «Ծառուկյան» դաշինքը:
Նախագահը կրկնել է, որ իրենց ուժը բազմազանության մեջ է, եւ իրենք պետք է կարողանան աշխատել այդ բազմազանության պայմաններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում