Հայտնի շախմատիստ, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքի ժամանակ, ըստ նախատեսված սցենարի, օրվա գլխավոր հերոսները՝ հարսն ու փեսան և քավորն ու քավորկինը ՝ Սերժ և Ռիտա Սարգսյանները շախմատ են խաղացել: Նախ կայացել է քավոր-հարս շախմատային պարտիան, որի ընթացքում Սերժ Սարգսյանը «ժեստ» է արել և ինքնակամ հանձնվել է:
Ապա կայացել է զույգերով պարտիան՝ մի կողմից խաղացել են քավորն ու հարսը, մյուս կողմից՝ փեսան և քավորկինը. շախմատային այս պարտիան էլ խաղաղ ելք է ունեցել ՝ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Հարկ է նշել, որ Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննա Կաոիլինին բավականին հմուտ է շախմատում:
Ստորև՝ լուսանկարներ և տեսանյութեր՝ Լևոնի և Արիաննայի հարսանիքից:
...