▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը պատասխանեց «մաչոյին հատուկ ոճով».Թոմաս դե Վաալ.azatutyun.am

azatutyun.am-ը գրում է.«Սոչիում՝ առանց գաղափարների», - գրում է ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ նկատելով, որ անցած կիրակի օրը Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ոչ մի էական բան չասացին:

Ոչ մի հայտարարություն չեղավ հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին՝ կանխելու տասնյակ երիտասարդների մահը շփման գծում, ինչը սովորական է դարձել, ընդգծում է փորձագետը:

Շփման գծում լարվածության մեղմացմանը միտված Սոչիի հանդիպման առաջնային նպատակը թվում է թե հաջողված է, սակայն ապշեցուցիչ էին հանդիպմանը հաջորդած հրապարակային հայտարարությունները, գրում է Թոմաս դե Վաալը, մանրամասնելով՝ Ալիևն ու Սարգսյանը տանտիրոջը գոհացնելու համար ասացին, որ կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միևնույն ժամանակ խայթելով իրար, իսկ «Պուտինը վայելում էր զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ խաղաղարի դերում հանդես գալու պահը»:

Այս հանդիպումը կարծես թե վերահաստատեց այն, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը չլուծված է մնում ներքին, այլ ոչ թե արտաքին զարգացումների պատճառով: Կողմերից և ոչ մեկը թույլ չի տա Ռուսաստանին թելադրել իր ցանկությունն այս հարցում՝ անգամ Ռուսաստանի ռազմական դաշնակից Հայաստանը, ընդգծում է փորձագետը:

Թոմաս դե Վաալը հիշեցնում է նախքան Սոչի մեկնելը Իլհամ Ալիևի թվիթերյան գրառումները և նշում, որ Ադրբեջանը ի ցույց է դնում իր մկաններն ու ավելացնում ռազմատենչ հայտարարությունները: Սա ավելի շատ թատերական մի փոքր ներկայացում էր, քան պատերազմի վերսկսման իրական ազդակ, ընդգծում է նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին՝ Թոմաս դե Վաալը կարծիք է հայտնում, որ նա պատասխանեց «մաչոյին հատուկ ոճով»:

Այս ամենը մի բանի մասին է վկայում՝ Ռուսաստանը, ինչպես և մյուսները, գաղափարներ չունեն այս հակամարտության կարգավորման վերաբերյալ, եզրակացնում է փորձագետը:

«Սոչիում՝ առանց գաղափարների», - գրում է ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ նկատելով, որ անցած կիրակի օրը Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ոչ մի էական բան չասացին:
Ոչ մի հայտարարություն չեղավ հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին՝ կանխելու տասնյակ երիտասարդների մահը շփման գծում, ինչը սովորական է դարձել, ընդգծում է փորձագետը:
Շփման գծում լարվածության մեղմացմանը միտված Սոչիի հանդիպման առաջնային նպատակը թվում է թե հաջողված է, սակայն ապշեցուցիչ էին հանդիպմանը հաջորդած հրապարակային հայտարարությունները, գրում է Թոմաս դե Վաալը, մանրամասնելով՝ Ալիևն ու Սարգսյանը տանտիրոջը գոհացնելու համար ասացին, որ կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միևնույն ժամանակ խայթելով իրար, իսկ «Պուտինը վայելում էր զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ խաղաղարի դերում հանդես գալու պահը»:
Այս հանդիպումը կարծես թե վերահաստատեց այն, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը չլուծված է մնում ներքին, այլ ոչ թե արտաքին զարգացումների պատճառով: Կողմերից և ոչ մեկը թույլ չի տա Ռուսաստանին թելադրել իր ցանկությունն այս հարցում՝ անգամ Ռուսաստանի ռազմական դաշնակից Հայաստանը, ընդգծում է փորձագետը:
Թոմաս դե Վաալը հիշեցնում է նախքան Սոչի մեկնելը Իլհամ Ալիևի թվիթերյան գրառումները և նշում, որ Ադրբեջանը ի ցույց է դնում իր մկաններն ու ավելացնում ռազմատենչ հայտարարությունները: Սա ավելի շատ թատերական մի փոքր ներկայացում էր, քան պատերազմի վերսկսման իրական ազդակ, ընդգծում է նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին՝ Թոմաս դե Վաալը կարծիք է հայտնում, որ նա պատասխանեց «մաչոյին հատուկ ոճով»:
Այս ամենը մի բանի մասին է վկայում՝ Ռուսաստանը, ինչպես և մյուսները, գաղափարներ չունեն այս հակամարտության կարգավորման վերաբերյալ, եզրակացնում է փորձագետը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին