▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից, ՀՀԿ ԳՄ անդամ իր էմիսարների միջոցով է հաղորդակցվում, հրահանգավորում շարքերին, մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի։ Նրանք էլ շարքերին փոխանցել են, որ շուտով կհստակեցվի իրենց ծրագիրը, խորհրդի նիստ կգումարեն, որտեղ նաեւ Վիգեն Սարգսյանին կընտրեն կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնում, որը, ի դեպ, ամիսներ առաջ զբաղեցնում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ իշխանափոխությունից հետո Կարապետյանը չի հեռացել Հայաստանից, ընտանիքի հետ մնում է Երեւանում, կարճ ժամանակով հանգստի է մեկնել ու վերադարձել, սակայն գրեթե լիովին խզել է կապերը ՀՀԿ-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին