«Ժամանակ» թերթն իր մայիսի 3-ի համարում գրել է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի և Իշխան Զաքարյանի հանդիպումը:
Այս հանդիպումը հետաքրքիր է այնքանով, որ վարչապետի ընտրության ժամանակ ապրիլի 17-ի ԱԺ նիստում, երբ թեկնածու Սերժ Սարգսյանը խոսում էր հանգած հրաբուխների մասին, նկատի ուներ Խաչատուր Սուքիասյանին և Գագիկ Ծառուկյանին:
Սարգսյանն ակնարկում էր, որ եթե հանգած հրաբուխները չբզբզան, ներքաղաքական լարվածությունը չի թուլանա, ցանկանալով հասկացնել, որ ինքը տեղյակ է, թե ովքեր են կանգնած Փաշինյանի ակտիվության հետևում»:
Սերժ Սարգսյանը տեղյակ է, թե ովքեր են կանգնած Փաշինյանի ակտիվության հետևում. «Ժամանակ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet