Newsbook.am-ը գրում է.
Չնայած այն փաստին, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այլևս պատմության գիրկն է անցել, այնուամենայնիվ, նրա արդյունքները ոչ միայն հանգիստ չեն տալիս ընդդիմությանը, այլ իշխանության ամենավերին օղակներին: Բոլորից լավ տիրապետելով հանրաքվեի իրական թվերին՝ Սերժ Սարգսյանը մտահոգված է թե՛ հասարակական տրամադրություններով, թե՛ թիմակիցների պահվածքով:
NewsBook-ի տեղեկություններով` օրեր առաջ Սերժ Սարգսյանը նեղ շրջապատում իր դժգոհությունն է հայտնել Մալաթիայում կազմակերպված խայտառակ ընտրությունների վերաբերյալ: Մասնավորապես` Սարգսյանին զայրացրել է այն, որ Մալաթիայում ընտրական պրոցեսները կոորդինացնող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մեծ գումարներ չի ներդրել «նորմալ» ընտրություններ կազմակերպելու համար: Ըստ Սարգսյանի` Ալեքսանյանի ձեռքը «քարի տակ չէ» և ցանկության դեպքում կարող էր ավելի լավ արդյունքներ գրանցել:
Պարզվում է` Սերժ Սարգսյանը դժգոհ է նաև Ալեքսանյանի կազմակերպած քարոզարշավներից, որի ժամանակ պատգամավորը հայտարարել է, թե իր՝ Ալեքսանյանի խաթր «Այո» քվեարկեք: Ըստ Սարգսյանի` այս կերպ Ալեքսանյանը կասկածի տակ է դրել իր հարգանքը, և այդ հայտարարությունը դիտարկվել է որպես իր անձի կարևորությունը ոչնչացնող հայտարարություն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում