▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի ադեկվատ պատասխանները

 

Ուշադիր դիտեցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որում հիմնականում համարժեք պատասխաներ էին տրվում վերջին օրերի իրադարձություններին, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին: Այնպես չէ, որ այս հարցազրույցում կային նոր բացահայտումներ կամ այնպիսի գնահատականներ, որոնք նորություն էին, սակայն առանձնացնեմ մի քանի դրվագ, որոնք, ըստ իս, ուշագրավ են:

Առաջին, Սոչիում չեն եղել նոր էական պայմանավորվածություններ՝ ոչ հրադադարի պահպանման մեխանիզմների եւ ոչ էլ՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Երկրորդ, բանկացային սեղանին շարունակում են մնալ մադրիդյան սկզբունքներն, որոնք արտացոլված են Կազանի փաստաթղթում: Ու ակնհայտ է, որ գործընթացում առաջընթաց չկա:

Երրորդ, եթե նույնիսկ Ադրբեջանը կամ Մոսկվան ձգտում են միջնորդական ձևաչափի փոփոխությանը, դա չի մտնում Երևանի ծրագրեր մեջ, որովհետև Սարգսյանը հստակ արձանագրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը՝ թե բանակցություններում եւ թե այս հարցազրույցում:

Չորրորդ, Հայաստանն, ըստ էության, մերժում է բացառապես ռուսական խաղաղապահների տեղակայումը շփման գծում՝ թե բովանդակային եւ թե ժամկետային առումով: Խաղաղապահներ շփման գծում կարող են տեղակայվել միայն մեծ համաձայնագրի կնքումից հետո. դրանց մանտադն ու կազմը պետք է հստակեցվեն համաձայնագրով:

Այս արձանագրումներն, ըստ իս, հարցազրույցի առանցքն են:

Հինգերորդ, ուշագրավ է, որ նախագահը համեմատություններ կատարեց մեր, իր խոսքերով, բաց ու Ադրբեջանի միջնադարյան հասարակությունների միջև: Եթե Սարգսյանի համար կարգավորման գործընթացում իսկապես կարևոր է հասարակությունների որակական բնութագիրն, ապա հրամայական է մեր երկրում քաղաքական, տնտեսական համակարգային բարեփոխումների իրականացումը:
Հարցազույցի միակ դրվագն, որն ինձ համոզիչ չէր՝ վերաբերում էր Լևոն Հայրապետյանին: Ռուսաստանի նման ավտորիտար երկրում դժվար է պատկերացնել, որ Վլադիմիր Պուտինը տեղյակ չի եղել այս գործից, էլ չասած այն մասին, որ առաջին անգամ է լսում Հայրապետյանի անունը

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին