▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա․ որտեղ է ապրելու նա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Սերժ Սարգսյանի բնակարանի հարցը առաջիկայում, հնարավոր է, լուծում ստանա: Մինչեւ այժմ կառավարությունը նրան տասը տարբերակ է առաջարկել, բայց դրանք բոլորը մերժվել են: Օրինակ` Սերժ Սարգսյանին Ավան վարչական շրջանում` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան հարեւանությամբ, 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեկ այլ առանձնատուն են առաջարկել, սակայն կրկին մերժել է:

Բայց ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ այս օրերին առանձնատուն է կառուցվում, որը ձեւակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Հայտնի է, սակայն, որ այստեղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է ապրելու: Իսկ ո՞վ է Կամո Ավագումյանը: Նա ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը ՌԴ-ում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին