▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի եղբայրը հրաժարական է տվել

Araratnews.am-ը հրում է, որ կայքի տեղեկություններով, հրաժարականի դիմում է ներկայացրել Մատենադարանի հոգաբարձուների  խորհրդի անդամ, Մատենադարանի փորձագետ, նախկինում հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ politik.am կայքը, օրեր առաջ լուր էր հրապարակել այն մասին, որ Լևոն Սարգսյանը գրեթե չի հաճախում աշխատանքի, բայց պարտաճանաչ աշխատավարձ է ստանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Լևոն Սարգսյանը, Մատենադարանի աշխատակիցների հավաստմամբ,  ոչ մի անգամ չի եկել աշխատանքի: Փոխարենը նա շատ ուշադիր է աշխատավարձի օրերի նկատմամբ, և հետևում է, որ իր աշխատավարձը , որը կազմում է 100 000 ՀՀ դրամ, հանկարծ չուշացնեն: 

 

 

 

 

 

 

 

Եղել են դեպքեր , երբ 1-2 օր ուշացնելու դեպքում Լևոն Սարգսյանը մարդ է ուղարկել Մատենադարան և պահանջել, որպեսզի գումարը փոխանցեն իր բանկային հաշվին»,- գրել է կայքը:

 

 

 

 

 

Լևոն Սարգսյանի հրաժարականի պատճառներից մեկն էլ հենց այս հրապարակումն է եղել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին