▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի ու Վիգեն Սարգսյանի նման խելոք չենք ունեցել.քաղաքագետ

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը Հայաստանում Կառավարության փոփոխությունը դրական է համարում, ինչպես նաև դրա հետ հույսեր է կապում.

«Փոխվել է ֆիգուրը, փոխվել է շատ բան: Մեր Կառավարությունում չի եղել Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի ու Վիգեն Սարգսյանի նման եռյակ, որը կարող է ինչ-որ բան փոխել: Նրանք շատ ինտելեկտուալ, խելոք մարդիկ են»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետը:

Ավելին, ըստ նրա՝ միակ ուժը, որը կարող է փոփոխություն կատարել, մեր դուրը գալիս է, թե ոչ, ՀՀԿ-ն է. «Որովհետև ոչ մի ընդդիմադիր ուժ դեռևս չի ներկայացրել լուրջ ծրագիր»,-նշեց Գագիկ Հարությունյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին