▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի նկարի տեղը մեխը կար, բայց նկարը չկար. Նիկոլ Փաշինյանի որդին ազատ արձակվեց

Քիչ առաջ ոստիկանության կենտրոնի բաժնից ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ իրեն բերման են ենթարել Ամիրյան փողոցը փակելու համար: Նաեւ տեղեկացրեց, որ իրեն փողոցից մայթ տեղափոխելուց հետո ոստիկանները ստացել են ինչ-որ զանգ եւ դրանից հետո բերման ենթարկել:

Աշոտ Փաշինայնը նշեց, որ այս անգամ բռնության չի ենթարկվել: Նա նաեւ մի զավեշտալի դեպք պատմեց, որ ոստիկանության այն սենյակում, որտեղ ինքն է եղել, Սերժ Սարգսյանի լուսանկարը հանված է եղել: Նա նշեց, որ լուսանկարի տեղը եւ մեխը կար, բայց լուսանկարը չկար:

Աշոտ Փաշինյանը քիչ առաջ ազատ արձակված Դավիթ Սանասարյանի հետ գնաց բողոքի ցույցերին մասնակցելու:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի որդուն բերման էին ենթարկել առանց պետհամարանիշերի ավտոմեքենայով:

Տեսանյութը`«Հայկական ժամանակ»-ի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին