▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի թիմակիցները Նիկոլ լսելու ցանկություն չունեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ղեկավարած  «Պատիվ ունեմ» խմբակցությունը երեկ ԱԺ նիստի մեկնարկից քիչ անց ցուցադրաբար լքեց դահլիճը, երբ ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, որ ներկայացնի կառավարության ծրագիրը: Խմբակցության շարքերում հպարտ մենության մեջ մնացել էր միայն խմբակցության  նախկին անդամ Իշխան Զաքարյանը, ով հազվադեպ է ԱԺ գալիս, քանի որ ամբողջությամբ նվիրվել է Համահայկական խաղերի կազմակերպմանը, որոնք այսուհետ 2 տարին մեկ են կայանալու:

Փոխարենը ԱԺ չի գալիս Գուրգեն Արսենյանը, ով, հիշեցնենք, հակասություններ ունի՝ կապված ՔՊ-ի տնտեսական քաղաքականության հետ, եւ մանդատը վայր դնելու մտադրություն։ Նա տեւական ժամանակ է՝ գտնվում է արտերկրում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին