Սերժ Սարգսյանին երեկ ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ ցույց են տվել իր արտաքինով պատրաստված մոմե արձանիկը: Այս մասին է վկայում Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի պատրաստած ռեպորտաժը, որտեղ «Գրիգորյան թեքնոլոջիս» ընկերության հիմնադիր Սամվել Խաչատրյանը պատմում է իրենց ընկերության ունեցած գերարագ սարքավորման արտադրանքի մասին: Սարքավորումը պատրաստում է մոմե ֆիգուրը, հանձնում են ոսկերիչներին, որոնք դրա հիման վրա ոսկյա զարդ են պատրաստում: Ցուցադրված ֆիգուրները երկուսն էին՝ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի դեմքով: Սերժ Սարգսյանին, համաձայն ռեպորտաժի, հետաքրքրել է այդ ընկերության տեխնոլոգիական հմտությունը եւ նա մանրակրկիտ դիտարկել է իր արձանիկը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ armtimes.com