«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանից հետո առժամանակ ՀՀԿ ֆրակցիայում «լուսաբացները խաղաղ են եղել», սակայն սպասումը, որ 2018-ին հնարավոր է Արա Բաբլոյանը նոր պաշտոն ստանա, կրկին «սրել» է պայքարը: «Կոնկուրենտ ֆիրման» այդ պաշտոնում է տեսնում «արաբստանների գեղեցկուհի» Արփինե Հովհաննիսյանին եւ լրջորեն զբաղված է նրա լոբբինգով:
Ի դեպ, Հերմինե Նաղդալյանի ԱԺ աշխատասենյակը հիմնովին «ջախջախած», վերանորոգած ու տյունինգած ԱԺ նոր փոխխոսնակի «ռեմոնտային վարքագիծն» ամենեւին դուր չի եկել երկրի ղեկավարին. էլ ավելի դուր չի եկել, որ այդ «գործընթացն» իրականացրել է «Գազպրոմ-Արմենիան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում