«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմմաբ: Նա, մասնավորապես գրել է. «Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա:
«Սարգսյանին մեղադրում են ինչ-որ ծառայողական դիզելի չեկերի վատնման մեջ: Հենց հիմա որոշում են կալանավորեն, թե ոչ»: Լուրը փորձեցինք ճշտել Հատուկ քննչական ծառայությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց մեկնանաբանել լուրը՝ նշելով, որ առաջիկայում կամ ՀՔԾ-ից կամ փաստաբանական թիմից կլինի պաշտոնական հաղորդագրություն: