Հատկապես արևմտյան մամուլին տված հարցազրույցներում Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պարտադրված է: Իտալական Corriere Della Sera թերթին տված հարցազրույցում նախագահն ասել է. «Տասնամյակներ շարունակ հայկական տնտեսությունը սերտորեն ինտեգրված է եղել նախկին Խորհրդային միության երկրների տնտեսություններին: Առևտրային մեր առաջին գործընկերը Ռուսաստանն է, որտեղ մեր արտահանած ապրանքների մեծ մասն ունի բնական սպառման շուկա: Մյուս կողմից՝ մենք զրկված ենք էներգետիկ ռեսուրսներից, ներկրում ենք գազ և նավթ Ռուսաստանի Դաշնությունից: Եվրասիական միություն մտնելով՝ մենք ձեռք ենք բերել էներգիայի համար շատ բարենպաստ գներ: Տրամաբանական և ռացիոնալ որոշում է: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հարաբերություններին, վճռորոշ է մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործում ԵՄ-ի ներդրումը: Հետևաբար՝ մեր ընտրությունների հիմքում շահերի և արժեքների միջև համադրությունն է»: Սարգսյանն անուղղակի խոստովանում է, որ ռուսները բանեցնում են էներգետիկ շանտաժ: Սա նորություն չէ ու բնորոշ է Ռուսաստանի ու մի շարք այլ երկրների հարաբերություններին: Հայաստանի պարագայում՝ Մոսկվան խաղարկում է նաև Ղարաբաղի խնդիրը, ավելի շուտ՝ տարածաշրջանը միլիտարիզացնելով՝ ձգտում է Հայաստանին պահել կախյալ վիճակում::
Հենց այս շահերի մասին է խոսում նախագահը: Եթե դիվանագիտական ձևակերպումներից դուրս գանք, նա ասում է, որ մտել ենք ԵՏՄ, որպեսզի էժան գազ ստանանք ու դիմանանք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին: Չնայած՝ կասկածելի փաստարկներ են, բայց արգումենտներ են, որոնք կարող են հիմնավորել Հայաստանի անդմամակցությունն ԵՏՄ-ին:
Սարգսյանը մյուս մեսսիջն այն է, որ մեր արժեքային կողմորոշումը, ըստ այդմ՝ ստրատեգիական ընտրությունը Եվրոպան է: Հասարակության մասով՝ համաձայն եմ, նույնը չէի ասի քաղաքական համակարգի մասին, որը, թերևս, եվրաինտեգրացիայի ճանապարհին ավելի մեծ խոչընդոտ է, քան՝ ռուսական սպառնալիքները:
Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանում է, որ ռուսները բանեցնում են էներգետիկ շանտաժ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet