«Այո»-ի քարոզչության պատասխանատու է նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Վիգենի պրոֆեսիոնալիզմի վրա չեմ կասկածում, սակայն այս նշանակումն երկու կարևոր հանգամանքի մասին է խոսում: Նախ, նախագահ Սարգսյանը շատ կարևորում է հանրաքվեն ու փաստորեն իր անմիջական վերահսկողության տակ է վերցնում գործընթացը: Մյուս կողմից՝ այս նշանակումը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն առանձնապես չի վստահում հարազատ կուսակցությանը՝ շտաբն ուժեղացնելով իր կադրերով, ովքեր անմիջական կապ չունեն կուսակցական գործունեության հետ: Չնայած որևէ լուրջ մարդ չի էլ կարող վստահել ՀՀԿ-ին, որն ավելի շատ նոմենկլատուրայի տանիք է, քան գաղափարակիցների միություն:
Սերժ Սարգսյանն առանձնապես չի վստահում հարազատ կուսակցությանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet