ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արցախի և Հայաստանի ներկա և նախկին պաշտոնյաները:
Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին. «Հայաստանի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ ինձ հարցեր կտաք Երևանում»,- ասել է նա: