«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա հանգստի:
Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաեւ բուժզննություն է անցնելու:
Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից:
Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց. «Այո՛, երեւի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար ինչ-որ ստուգման: Գիտեմ, որ կարող է բացակայեր տասն օրով»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին` արդյոք Սարգսյանն առողջական խնդիրներ ունի՞, Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում