▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերո Խանզադյանը` Կրեմլի և հայ բոլշևիկների արձանների մասին

Այսօր, երբ սրվել են Կրեմլի կողմից հայ ժողովրդի նվաստացման քայլերը, հիշեցի 1990 թվականից մի դրվագ:
Այն ուղղակի պատասխաններ է պարունակում մեր այսօրվա հարցադրումներին` Կրեմլ, պատերազմ, արձաններ, Մոսկվայում մեր ներկայացուցիչների նվաստացած պահվածքը:

Խորհուրդները 24 տարվա պատմությունից մեզ տալիս է մեծ գրողը` Սերո Խանզադյանը:

Սերո Խանզադյանը շատ է կապված եղել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի հետ:
Դեռ խորհրդային տարիներին նա եղել է այնտեղ, իր Հայրենապատում գրքի համար նյութեր հավաքագրելու համար:


1990 թվականի հունվարի 9-ին, Մարտունաշեն-Գետաշենի մոտակայքում, ազերիների կողմից գերի էին վերցվել 18 հայեր: Նրանք գնացել էին թաղման արարողությանը մասնակցելու համար և գերի վերցվել:

Նրանց մեջ էր նաև Շահումյանի շրջանի ղեկավարությունը` Շահեն Մեղրյանը, Վլադիմիր Աղաջանյանը:  Միայն պատասխան քայլով` ադրբեջանցիներին ևս պատանդ վերցնելուց հետո, նրանց սկսեցին փոխանակել:

Երևանում շահումյանցիների հավաքին հրավիրված էր նաև մեծ հայ գրող` Սերո Խանզադյանը:

 

Արթուր Ղազարյանի բլոգ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին