▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերվիե» դեղագործական ընկերության իրական դեմքը. Պարզաբանումներ նաև Առողջապահության նախարարությունից

ASEKOSE.am-ի խմբագրությունը նամակ է ստացել «Հիվանդների շահերի պաշտպան» ՀԿ հիմնադիր Արմինե Սահակյանի կողմից: Գրությունը նպատակ ունի բացահայտել և ներկայացնել ՀՀ-ում գրանցված և իր վաճառքով առաջատար դիրքեր զբաղեցնող «Սերվիե» դեղագործական ընկերության իրական պատկերը հայ բժշկին և հայ հիվանդին:

Ներկայացնում ենք «Սերվիե»-ի գործունեությանն առնչվող մի քանի մանրամասներ. (Մեր ընթերցողի կողմից ուղարկված նամակն ամբողջությամբ` ստորև ներկայացված ֆոտոշարքում)

1. Ներկայում ՀՀ-ում ավելի քան 200 բժիշկներ ներգրավված են ընկերության կողմից իրականացվող հետազոտություններում, որտեղ յուրաքանչյուրն իր կողմից պարտադրված է ներգրավել մինչև 50 հիվանդ: Այսինքն` ներկայում հետազոտութուններում ներգրավված են մոտ 10 000 հիվանդներ: Վերջինները պարտադրված յուրաքանչյուր ամիս վճարում են 10 000 դրամ: Յուրաքանչյուր հիվանդի համար բիշկը ստանում է ընդամենը 3000 դրամ: Հետաքրքրական է այն փաստը, որ ոչ բժիշկ հիվանդին չի տեղեկացնում, որ նա մասնկացում է հետազոտության, քանի որ հիվանդը կարող է պարզապես հրաժարվել հետազոտությունից: Այսինքն` «Սերվիերը» համագործակցում է բժիշկների հետ` ոտնահարելով հիվադի իրավունքները:

2. Ընկերության կողմից ժամանaկին ներկրվող «կոակքսիլ» դեղորայքը մտցվել է դեղատոմսով դուրս գրվող դեղորայքի ցուցակ, որը գրանցում ունենալով մեկ թերապևտիկ ուղղությունում, շատ ակտիվորեն վաճառվում էր: Այն գնում էին դեղորաքային կախվածություն ունեցող մարդիկ, քանի որ հանդիսանում էր նաև հոգեմետ դեղորայք` ցավալիորեն վատ ու անդառնալի հետևանքներով: Սակայն ընկերությունը դադարեցրել է դեղորայքի ներկրումը միայն այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէր վերջինիս վաճառքն առանց դեղատոմսի: Այսինքն` գերական այս կազմակերպության համար իր իսկ սեփական վաճառքներն են:

3. «Պրեդուկտալ» անվանումով դեղորայքը, որը ներկայացվում է որպես մետաբոլիկ թերապիա, Եվրոպական դեղորայքային կոմիտեի կողմից ավելի քան 6 ամիս արգելված է գտագործել որպես առանձին թերապիա` սրտի իշեմիկ հիվանդությամբ պացիենտների համար: Իսկ այլ ցուցումները լիովին հանվել են դեղորայքի համար: Նույն կոմիտեն խորհուրդ է տալիս բժիշկներին հնարավորինս կրճատել այդ դեղորայքի կիրառումը` սրտի իշեմիկ հիվանդությամբ պացինետների մոտ: Դեղորայքը կարող է առաջացնել պարկինսոնիզմ պրեդուկտալ ստացող հիվանդների մոտ, սակայն այս ինֆորմացիան գաղտնի է պահվում ընկերության կողմից:

4. Մեկ այլ թերապիա դեպրեսսիայի համար ցուցված Մելիտոր անվանումով դեղորայքը, որն առաջացնում է լյարդի շուրջ ախտահարումներ ևս ներգրավված է հետազոտությունների ցուցակում: Այս դեղորայքն օգտագործելու համար անհրաժեշտ և պարտադիր է հաճախակի լյարդի ֆունկցիայի ստուգում` թերապիայի ընդհատմամաբ, եթե առկա է թեկուզ փոքր կասկած լյարդի ակտիվ ախտահարման վերաբերյալ: Սակայն հարց է առաջանում` ո՞ր դեպրեսիայով հիվանդը կցանկանա ստանալ բուժում, որը կարող է հանգեցնել լյարդի ախտահարման:

5. Մեր տեղեկություններով այս ընկերությունը գործունեություն է ծավալում նաև այլ երկրներում: Իսկ Ֆրանսիայում ներկայում ընկերության դեմ դատավարությունն ընթացքի մեջ է:

Նշված խնդիրների վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակիցը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարությանը` ակնկալելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները:

1. Արդյո՞ք ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղյակ է վերը նշված խախտումների մասին: 

2. Ի՞նչ քայլեր են ձեռնակրվում` ընկերության գործունեությունը վերահսկելու և ապօրինի քայլերը կասեցնելու ուղղությամբ: 

ՀՀ Առողջապահության պարզաբանումները` լուսանկարներում:

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև «Սերվիե» դեղագործական ընկերության պարզաբանումը` թեմայի վերաբերյալ:

72157633223313337

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին