▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատարն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի վիրավորվել Արցախում, այդ տեղեկությունը կեղծ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սեյրան Օհանյանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատարն, Արցախի հերոսն այս օրերին  դարձել է Շուշին պաշտպանող կենդանի լեգենդ։ Ու ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք։ Կեղծ է լուրը, որ նա վիրավորված է, նման բան տեղի չի ունեցել։ Նա այսօր էլ կանգնած զորքի կողքին և կռվում է»,- ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին