▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Սիկտիր Լավրով»-ը գալիս է Հայաստան՝ հիմա էլ իր հայաստանակործան ծրագիրն ավարտին հասցնելու»

«Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովը գալիս է Հայաստան։
Ինչպե՞ս Երևանում հայերս կդիմավորեինք Թուրքիայի կամ Ադրբեջանի արտգործնախարարներին։
Դրանցից ավելի անցանկալին սիկտիր լավրովն է։
Այն կիսահայ լավրովը, որի անունով պուտինը կնքեց Արցախը Ալիևի հետ կիսելու պլանը։
Որն այդ պլանը համաձայնեցրեց Էրդողանի ու Ալիևի հետ։


Որի երկիրը` Կրեմլը, ինչպես 1921 թվականին, բաժանեց հայկական տարածքը թուրքերի, ռուսների ու Բաքվի միջև։
Մեծ մասն հանձնեց Ադրբեջանին, փոքր մասն էլ վերցրեց իրեն, օտարելով Հայաստանից, անուղեղ հայերի համար հերթական անգամ բեմադրելով «հայերի փրկիչ-բարեկամ» ողբերգությունը։
Թուրքիային էլ վերապահեց այդ համաձայնության իրականացման-պահպանման համավերահսկողի դերը։
Հիմա էլ գալու է Հայաստան, իր հայաստանակործան ծրագիրն ավարտին հասցնելու։
Նախկինանիկոլախառը պետականադավերի համաձայնությամբ ու ձեռքերով։
Ո՛չ ռուս-թուրք ադրբեջանական հակահայ դաշինքի ճարտարապետին։
Ո՛չ ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի պլաններն իրագործող ռսաստրուկ կամակատար նախկինական ու ներկա իշխանություններին։
ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱ՛Ն
ՀԱՂԹԱԿԱՆ ԱՊԱԳԱ՛»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին