▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլիկյան թաղամասում 181 Այո է, 368՝ Ոչ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Նոր Հայաստանի» ԿԸՀ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, տեղեկացրեց, որ իրենց է զանգահարել  Սիլիկյան թաղամասում իր պարտականությունը կատարող հանձնաժողովի իրենց անդամը և հայտնել, որ իրենց տեղամասում քվեարկության արդյունքներներն էն՝ 181 Այո և 368 Ոչ։

Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ դա այն տեղամասն է, որտեղ նկարահանվել է, թե ինչպես են Գազել մակնիշի ավտոմեքենայում 10 հազարական դրամ բաշխում մարդկանց՝ Այո քվեարկելու համար։

Իդեպ հստակ են նաև այս տվյալները՝

28/4 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 587, Այո 165 Ոչ 398
25/20 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 455, Այո 137 Ոչ 305
21/9 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 410, Այո 111 Ոչ 268
35/40 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 532, Այո 152 Ոչ 365
31/44 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 479, Այո 214 Ոչ 245
41/05 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 265, Այո 101 Ոչ 148
35/4 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 449, Այո 121 Ոչ 314

Աղբյուր՝ a1plus

azatutyun.am-ի և 1in.am-ի ՈւՂԻՂ միացումները 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին