▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շինանյութի Սերոժի որդին ետ է ուզում նվերները նախկին նշանածից՝ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանից

Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը և  Աշտարակ գնացող ճանապարհի շքեղ տան տիրոջ` շինանյութի Սերոժի որդին` Արմանը բավականին երկար ժամանակ էր,  հանդիպում էին: Այս տարի` հուլիս ամսին, պետք է կայանար նրանց հարսանիքը, սակայն զույգը բաժանվեց: Որոշ ժամանակ անց քաղաքում սկսեցին քննարկվել այս պատմության նոր մանրամասներ: Ասում են՝ բաժանության պատճառը եղել է հարսանիքի օրը դահլիճում աղջկա ծնողներին վատ տեղ հատկացնելը: Երգչուհու մայրը առանձնազրույց է ունեցել երիտասարդ փեսացուի հետ, որից հետո տղայի մայրը զանգահարել է եւ հարաբերություններ պարզել ապագա խնամու հետ: Մայրիկների վեճը զրույցով չի ավարտվել,  գրում է hraparak.am-ը:

 

Բանը հասել է նրան, որ նշանը ետ են տվել եւ տղայի ընտանիքը ետ է պահանջել երգչուհուն հարաբերությունների ողջ ընթացքում արված բոլոր նվերները, այն էլ ցուցակով` էլ ադամանդե մատանի, էլ կոկորդիլոսի կաշվից պայուսակ: Աղջկա հայրն էլ ասել է, որ մեծ գումար է ծախսել նշանդրեքի կազմակերպման վրա եւ իր հերթին տղայի ծնողներից պահանջել է այդ գումարը: Կարճ ասած՝ կինոյի սցենար:

Հիմա, ասում են,  բանը հասել է դատ ու դատաստանի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին