▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Sinquefield Cup. Արոնյանը հաղթեց Սոյին

Սենթ Լուիսում շարունակվում է շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:

6-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով հանդիպեց ամերիկացի Ուեսլի Սոյին ու 32-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել մրցակցին: Տուրի մյուս պարտիաները խաղաղ ելք ունեցան:

6 տուրից հետո Արոնյանն ունի 3.5 միավոր ու Վիշվանաթան Անանդի և Մագնուս Կառլսենի հետ միասին բաժանում է 2-4-րդ տեղերը՝ առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավից հետ մնալով կես միավորով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին