▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրահարվում,միմյանց նամակներ էինք գրում,հիմա sms են գրում. Շարմազանովի մանկության հիշողությունները

 

Armlur.am-ը գրում է. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մանուկ հասակում երազել է ֆուտբոլիստ դառնալու մասին և, չնայած այդ երազանքը չի կատարվել, սակայն կարողացել է լուսանկարվել ֆուտբոլի լեգենդների հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր մանկությունը շատ լավ է անցել: Համեմատելով այժմյան սերունդի հետ` նա ընդգծեց, որ այժմ երեխաների միջև անմիջական շփումն է քչացել: «Ես կուզեի, որ երեխաներն ավելի անմիջական շփվեին: Իմ մանկության շրջանում դպրոց գնալիս ֆուտբոլ էինք խաղում, դպրոցից գալիս ֆուտբոլ էինք խաղում: Որ սիրահարվում էինք, միմյանց նամակներ էինք գրում, հիմա sms են գրում», – նշեց նա: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին