▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելի փոքրիկներ, այսօր հոլիվուդյան կինոներում ծխում են միայն բացասական կերպարները․ Քրիստինե Պողոսյան

Սիրելի փոքրիկներ, ուզում եմ բոլորդ իմանաք, որ ծխելը վնասակար է առողջությանը։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Աժ-ում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Քանի որ վստահ եմ՝ Ազգային ժողովի նիստերը դիտում են նաև երեխաները, վստահ եմ՝ դիտում են,  մեր երեխաները քաղաքականացված են դարձել, դիմում եմ բոլոր երեխաներին՝ սիրելի՛ փոքրիկներ, անկախ նրանից՝ ինչ թեզեր են այստեղ ներկայացվում, ուզում եմ բոլորդ իմանաք, որ ծխելը վնասակար է առողջությանը, հատկապես դեռահաս տարիքում ծխելը կարող է բերել անբուժելի հիվանդությունների և վատ հետևանքների, որը հետո ձեր կյանքի վրա շատ մեծ հետք կթողի»,-նշեց նա։

Պատգամավորը նշեց ՝ ինքը կինոման է և նկատել է՝ այսօր հոլիվուդյան կինոներում ծխում են միայն բացասական կերպարները ․ «Իսկ ինչ վերաբերում է ծխախոտին և արտադրությանը, ուզում եմ  մի ակնարկ անել՝ 1960-ականներին եթե չեմ սխալվում ծխախոտի օգտագործումը նվազել էր աշխարհում, ծխախոտ արտադրող ընկերությունները խորամանկ քայլի գնացին, պայմանավորվածություն էին ձեռք բերել հոլիվուդյան կինոինդուստրիայի աստղերի հետ, առանձին գումար էին տալիս դերասաններին, որ կատարում էր դրական դեր, որ նա ամենալարված պահերին սիգարետ կպցներ, դա բերեց, որ մոտ 10 տարի հետ ծխախոտի շրջանառությունը մի քանի անգամ ավելացավ։ Սակայն որպեսզի դրա դեմ պայքարենք, մեզ միայն օրենքները բավարար չեն, պետք է այլ միջոցներ օգտագործենք, մենք մասնավորապես պետք է մեր ֆիլմերի և հեռուստատեսության միջոցով ցույց տանք, թե դա որքան վատ բան է, և եթե ուշադրություն դարձնեք՝ այսօր հոլիվուդյան կինոներում ծխում են միայն բացասական կերպարները»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին