▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիան չեղարկել է Թուրքիայի հետ ունեցած ազատ վիզային ռեժիմը

 

Թուրքիայի քաղաքացիները այսուհետ Սիրիա կմեկնեն միայն վիզա ստանալուց հետո: Թուրքական «Cumhuriyet» թերթը, հղում անելով սիրիական «SANA» լրատվական գործակալությանը, նշում է, որ Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել,   ըստ որի` այսուհետ Սիրիայի և Թուրքիայի միջև չեղարկվում է ազատ վիզային ռեժիմը, որը գործում էր դեռևս 2009 թ.-ից:
Վերոնշյալ հայտարարության մեջ մասնավորապես նշված է եղել.
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը, իր ազգային սուվերենության և փոխադարձ սկզբունքների շրջանակներում որոշում է ընդունել արգելել Թուրքիայի քաղաքացիների մուտքը դեպի Սիրիա` առանց մուտքի արտոնագրի»:
Թուրքական կայքը նշում է, որ  Թուրքիան էլ 2015թ. դեկտեմբերի 9-ին նմանատիպ որոշում էր կայացրել Սիրիայի քաղաքացիների համար, ուստի այս որոշումը կայացվել է ի պատասխան Թուրքիայի նմանատիպ քայլի:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի քաղաքացիները այսուհետ Սիրիա կմեկնեն միայն վիզա ստանալուց հետո: Թուրքական «Cumhuriyet» թերթը, հղում անելով սիրիական «SANA» լրատվական գործակալությանը, նշում է, որ Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել,   ըստ որի` այսուհետ Սիրիայի և Թուրքիայի միջև չեղարկվում է ազատ վիզային ռեժիմը, որը գործում էր դեռևս 2009 թ.-ից:

Վերոնշյալ հայտարարության մեջ մասնավորապես նշված է եղել.«Սիրիայի Արաբական Հանրապետությունը, իր ազգային սուվերենության և փոխադարձ սկզբունքների շրջանակներում որոշում է ընդունել արգելել Թուրքիայի քաղաքացիների մուտքը դեպի Սիրիա` առանց մուտքի արտոնագրի»:

Թուրքական կայքը նշում է, որ  Թուրքիան էլ 2015թ. դեկտեմբերի 9-ին նմանատիպ որոշում էր կայացրել Սիրիայի քաղաքացիների համար, ուստի այս որոշումը կայացվել է ի պատասխան Թուրքիայի նմանատիպ քայլի:

Աղբյուր`    Ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին