▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում մեր գործողությունները պայմանավորված են ԻՊ-ի սպառնալիքը կանխելու ձգտումով. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտնել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում թելադրված են ոչ թե աշխարհաքաղաքական շահերով կամ նոր զենքեր փորձարկելու ցանկությամբ, այլև այն հանգամանքով, որ «Իսլամական պետություն» խմբավորումն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանին:  

«Մեր գործողություններն այնտեղ թելադրված չեն ինչ-որ անհասկանալի աշխարհաքաղաքական շահերով, ոչ էլ նոր զինամթերք փորձարկելու ձգտումով»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանի համար գլխավորը սպառնալիքները կանխելն է: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար Սիրիայի տարածքում օդային գործողություններ է սկսել դեռևս սեպտեմբերից: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին