Ադրբեջանական կայքերից մեկը թարգմանաբար արտատպել է հայկական մամուլում հայտնված տեղեկությունը, թե Սիրուշոյին ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն տրամադրել:
Անդրադառնալով այդ փաստին` երգչուհին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սովոր եմ իմ մասին ապատեղեկատվություն լսել և վաղուց ուշադրություն չեմ դարձնում և չեմ անդրադառնում, ինչպես չէի անդրադարձել այս դեպքում ևս: Բայց այնուամենայնիվ` ուզում եմ շնորհավորել հայ լրագրողին իր խեղաթյուրված ինֆորմացիան Հայաստանի սահմաններից դուրս հասցնելու կապակցությամբ: Դուք իմ երգերի հերոսների հակապատկերն եք»: