▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն՝ արտերկրում ծննդաբերելու պատճառի, որդիների և գործունեության մասին

 

Newmag.am-ը զրուցել է երգչուհի Սիրուշոյի հետ՝ իր նոր ալ­բո­մի, տեսահոլովակների և որդիների մասին:  Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Ար­տակ – Իմ տղան և աղ­ջի­կը քնում են «­Մութն ըն­կել է, ո­ւշ է ար­դեն» եր­գի տակ՝ Ձեր կա­տա­րու­մով: Ձե՞ր ե­րե­խա­ներն ի­նչ եր­գի տակ են քնում:

Սի­րու­շո – Տա­րօ­րի­նակ է, բայց իմ ե­րե­խա­նե­րը չեն քնում որ­ևէ եր­գի տակ: Փոր­ձել եմ այն­պես ա­նել, որ ի­րենք ի­րենց քնեն:­

Ար­տակ – Կեն­դա­նի կա­տար­մամբ են եր­ևի քնում:

Սի­րու­շո – Հենց դա է. միշտ կա­տա­կում են, որ տա­նը եր­ևի եր­գող չկա, որ եր­գի տակ չեն քնում: Բայց ես ո­ւղ­ղա­կի փոր­ձել եմ սո­վո­րեց­նել, որ ա­ռանց որ­ևէ ե­րգ-ե­րաժշ­տու­թյան քնեն: Շատ պարզ պա­տաս­խան:

Ար­տակ – Ձեր ե­րե­խա­նե­րը ե­րաժշ­տա­կան լսո­ղու­թյուն ու­նե՞ն: Ստու­գե՞լ եք, թե՞ դեռ շուտ է:

Սի­րու­շո – Փոքրս 5 ամ­սա­կան է, չգի­տեմ, մեծս՝ ո­՛չ: Եր­գե­լու, կա­տա­րե­լու ա­ռու­մով՝ ո­՛չ: Չգի­տեմ՝ հե­տո ի­նչ կլի­նի:

Ար­տակ – Դուք ա­վե­լի շատ եր­ևա­նյան աղ­ջիկ եք: Մենք գի­տենք՝ ով­քեր են Ձեր ծնող­նե­րը, պա­պե­րը որ­տե­ղից են ե­կել: Մե­ծա­ցել եք բո­լո­րիս աչ­քի ա­ռջև: Բո­լո­րը միշտ հա­մոզ­ված են ե­ղել, որ Դուք միշտ Եր­ևա­նում եք լի­նե­լու: Ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք ծնն­դա­բե­րել Ա­ՄՆ-ո­ւմ:

Սի­րու­շո – Կար­ծում եք, որ բո­լո­րը հա­մոզ­վա՞ծ են: Կան մար­դիկ, ով­քեր նույ­նիսկ հա­մոզ­ված են, որ ես այս­տեղ չեմ ապ­րում: Չէ­ի ու­զում այդ շր­ջա­նում ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում լի­նել: Դա մի շր­ջան է, ե­րբ չես կա­րող ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում չլի­նել: Այդ է պատ­ճա­ռը, որ ե­րկ­րորդ ե­րե­խաս էլ ծն­վեց Ֆրան­սի­ա­յում: Այս­տեղ ո­՛չ Ա­մե­րի­կան է հար­ցը, ո­՛չ էլ Ֆրան­սի­ան: Ա­մե­րի­կա­յում ես եր­կար ժա­մա­նակ եմ ան­ցկաց­րել, ու­նեմ շատ ըն­կեր­ներ, ըն­տա­նիք, շատ հա­րա­զատ­ներ: Ի­նձ հա­մար հա­րա­զատ մի վայր է:­

Ար­տակ – Այո՛: Դուք գո՞հ եք այն կյան­քից, ո­րով ապ­րում եք: Գո՞հ եք ան­ցնող 30 տա­րի­նե­րից:

Սի­րու­շո – Եր­բեմն ետ եմ նա­յում ու պար­զում, որ շատ բա­ներ եմ հասց­րել ա­նել: Ի­նձ թվում է, որ մի քա­նի կյանք եմ ապ­րել : Ու ի­նչ­պե՞ս եմ հասց­րել այդ­քա­նը ա­նել: Բայց զգա­ցում կա, որ ես կա­րող է­ի 10 ան­գամ ա­վե­լին ա­նել: Տա­սը չէ, 100: Եր­ևի այդ զգա­ցու­մը բո­լորն ու­նեն: 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում էն­պի­սի բա­ներ եմ ա­րել, որ չեմ հի­շում: Հի­շո­ղու­թյունս էլ վատ է, սկ­սել եմ ա­վե­լի շատ բա­ներ մո­ռա­նալ, ո­րով­հետև շատ լի էր կյանքս և դեռ է՛: Ո­րով­հետև շատ վա­ղուց է սկս­վել:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր  կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին