Սիրուշոն տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Էլ չգիտեմ ինչ զգալ...
Արթուր Գրիգորյանը մեկ մարդ չէր, մի ամբողջ մշակույթ էր, տաղանդավոր ու տաղանդներ ստեղծող... այն երգերը, որոնք նա գրել է հավերժ կապրեն... Իր ստեղծագործություններով ժամանակից միշտ առաջ, որակյալ երաժշտության պահապանը, Արցախի բնությունն իր մեջ կրողը.. հարազատ, աննկարագրելի հարազատ մարդ... քիչ մարդիկ կան ում հետ ուրիշ հարթության վրա իրար լիարժեք հասկանում ենք... Գրիգորիչ, Ձեզ շատ եմ սիրում..հարգում..գնահատում... դրա մասին Ձեզ բազմիցս եմ ասել, բայց զգացողություն է , որ քիչ եմ ասել... շնորհակալ եմ, որ այդքան խորքային միշտ հասկացել եք ինձ ու երաժշտությունս... դա ինձ համար այնքան կարևոր է միշտ եղել... Չեմ սիրում կարոտի զգացումը մանկուց, Գրիգորիչ... կարոտելու եմ Ձեզ։
Տեսանյութը համացանցում տարածել է նաև Լևոն Քոչարյանն ու գրել․ Եվ իսկապես, Արթուր Գրիգորյանը մեկ մարդ չէր, մի ամբողջ մշակույթ էր...