Նրանց ժպիտը……
Սիրուշոն ոչ միշտ է բացահայտում իր հարազատներին, խոսքն, իհարկե, նրանց մասին է, ովքեր հանրությանը հայտնի դեմքեր չեն: Բայց օրեր առաջ երգչուհին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրեց զարմուհու՝ Տաթե Հարությունյանի լուսանկարն ու մակագրեց այսպես. «#MySister (cousin) @Tate.Harutyunyan #GrowingUp2gether #Working #Traveling #LaughingCrying 2gether #She’sGotMyBack #IGotHers ))»:
Տաթեի մասին մենք բան չգիտեինք, բայց զարմուհիների նմանությունն ակնհայտ է: Նրանց միավորում է լայն ու պայծառ ժպիտը: Երևում է՝ Տաթեն Սիրուշոյի արժանի զարմուհին է, որովհետև, ինչպես երգչուհին, Տաթեն էլ է աչքի ընկնում իր համեստությամբ: Դա կարելի է ենթադրել նրա լուսանկարներից ու այն, որ ամեն քայլափոխի չի աղաղակում, որ ունի այդքան հայտնի զարմուհի:
Տաթե՛, ուրախ ենք ծանոթության համար
Աղբյուրը` bibar.am