▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն ներառվել է աշխարհի 9 լավագույն միջազգային` ոչ ամերիկյան երաժիշտների ցանկում

 

Հանրահայտ Mic.com ամերիկյան կայքը որոշել է անդրադառնալ միջազգային կարգի 9 երաժշտի, որոնց մասին ամերիկացի երաժշտասեր հանրությունը դեռևս չի լսել: Հետաքրքրական է, որ ներկայացված արտիստների թվում է նաև մեր հայրենակցուհին` Սիրուշոն:
Աղբյուրը նկատում է, որ թեկուզ ամերիկյան երաժշտական ասպարեզում ստորև ներկայացված արտիստները ճանաչում չունեն, այնուհանդերձ՝ նրանց գործունեությունն իրոք արժանի է ուշադրության, իսկ կատարումներն էլ ամենևին չեն զիջում ամերիկյան փոփի ընտրանուն:
 
Կայքը Սիրուշոյի մասով գրում է, որ նա աշխարհում ճանաչված հայուհիներից մեկն է, ով բեմական կարիերան սկսել է 9 տարեկանից: Այնուհետև Mic.com-ն անդրադառնում է 2008թ. «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին Սիրուշոյի մասնակցությանը:
 
Հավելենք, որ Սիրուշոյից բացի, աշխարհի 9 լավագույն միջազգային` ոչ ամերիկյան երաժիշտների ցանկում են հայտնվել Ագնես Մոն, Stromae-ն, Մանան, Գաբի Ամարանտոսը, Էյ Ար Ռահմանը, Դ'Բանջը, Յելը, Սի Էլը:

mic.com հայտնի ամերիկյան կայքը որոշել է անդրադառնալ միջազգային կարգի 9 երաժշտի, որոնց մասին ամերիկացի երաժշտասեր հանրությունը դեռևս չի լսել: Ներկայացված արտիստների թվում է նաև Սիրուշոն:

Կայքը Սիրուշոյի մասով գրում է, որ նա աշխարհում ճանաչված հայուհիներից մեկն է, ով բեմական կարիերան սկսել է 9 տարեկանից: Այնուհետև անդրադառնում է 2008թ. «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին Սիրուշոյի մասնակցությանը:

Նշենք, որ Սիրուշոյից բացի, աշխարհի 9 լավագույն միջազգային` ոչ ամերիկյան երաժիշտների ցանկում են հայտնվել Ագնես Մոն, Stromae-ն, Մանան, Գաբի Ամարանտոսը, Էյ Ար Ռահմանը, Դ'Բանջը, Յելը, Սի Էլը:

Աղբյուրը նկատում է, որ թեկուզ ամերիկյան երաժշտական ասպարեզում այս արտիստները ճանաչում չունեն, այնուհանդերձ՝ նրանց գործունեությունն իրոք արժանի է ուշադրության, իսկ կատարումներն էլ ամենևին չեն զիջում ամերիկյան փոփի ընտրանուն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին